«Չելսին» պլանավորում է ամռանը գնել Հարի Քեյնին
«Կապույտներն» ի դեմս 22-ամյա անգլիացու տեսնում են թիմի ապագա առաջատար հարձակվողին: Կիրակի «Չելսին» Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակներում կհանդիպի «Տոտենհեմի» հետ և Անգլիայի չեմպիոնների ղեկավարությունը մտադիր է օգտվել այդ շանսից և դիտել Քեյնին գործի մեջ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «կապույտները» հույս չունեն ձեռք բերել Անգլիայի հավաքականի հարձակվողին ձմռանը, բայց ամռանը կփորձեն իրենց բախտը: «Տոտենհեմի» ներկայացուցիչները արդեն հայտարարել են այն մասին, որ Քեյնը չի վաճառվում, սակայն ակումբի ղեկավար Դանիել Լևին բազմիցս ֆուտբոլիստներ վաճառել է այդպիսի պնդումներից հետո:
Այս մրցաշրջանում Քեյնը Անգլիայի առաջնության 13 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ:
Քեյնի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը