Բաժիններ՝

«Վանաձորում պատեր են գողանու՞մ»

Asparez.am-ը գրում է. Վանաձորում ընթացքի մեջ են ֆուտբոլի ակադեմիայի շինարարական աշխատանքները: Ինչպես գիտենք, այն շահագործման է հանձնվելու 2015թ-ի վերջին: Փաստն ինքնին ուրախալի է, սակայն Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին մի հարց է մտահոգում:

-Շատ բարձր որակով է կառուցվում, ես եղել եմ այնտեղ եւ ուղղակի հիացել այդ մարդկանց կատարած գործով: Ես նույնիսկ ամաչեցի, որ ֆուտբոլի ֆեդերացիան Վանաձոր քաղաքում այդ հիասքանչ ֆուտբոլի դաշտերը կառուցում է, իսկ այնտեղից պարսպի պատերից քանդել եւ այդ բլոկներից գողացել են: Ամբողջությամբ պատը քանդել են, գողացել- տարել: Շատ մեծ տարածք է, մի ծայրից մյուս ծայրը գնացել քանդել են, տարել,-սրտնեղում է Վանաձորի համայնքի ղեկավարը:

Վերջերս նաեւ լուրեր են շրջանառվում, որ շինաշխատանքները որակապես ցածր են, մասնավորապես՝ պատերի լիցքը պատշաճ մակարդակով չի իրականացվում: Այս առնչությամբ Սամվել Դարբինյանը հույս հայտնեց, որ եթե անգամ նման խնդիրներ կան, շինարարական կազմակերպությունը դրանք անպայման կվերացնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30