«Մանչեսթեր Սիթին» Մեսսիին առաջարկել է տարեկան 57 մլն եվրո
Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun-ը, «Մանչեսթեր Սիթին» բանակցությունների մեջ է մտել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Տվյալ պահին 28-ամյա արգենտինացին ստանում է տարեկան 37 մլն եվրո, այն դեպքում, երբ «Մանչեսթեր Սիթիում» կարող է ստանալ 57 մլն եվրո:
Աստղային ֆուտբոլիստի ներկայացուցիչները քաղաքայինների հետ գործարքի պայմանները քննարկելու պատրաստակամություն են հայտնել, սակայն համաձայնության հասնելու համար հաշվի առնելով գործարքի ստատուսը, անհրաժեշտ կլինի ոչ մեկ ամիս:
Մեսսին մտածել է կատալոնյան ակումբից հեռանալու մասին, իմանալով, որ «Բարսելոնայի» առաջնահերթ խնդիրը Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգումն է, այլ ոչ իր հետ, չնայած երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ նախատեսված են մինչև 2018թ. ամառը: Բացի այդ, նա հոգնել է Իսպանիայում հարկերը չվճարելու գործով դատական քննություններից:
Հաջորդ մրցաշրջանից «Մանչեսթեր Սիթին» հույս ունի Լիոնել Մեսսիի և «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գալով դուրս գալ նոր մակարդակի: «Բարսելոնան» Լիոնելին գնահատում է մոտ 170 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը