ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կարող է ռեփեր Քանյե Ուեսթին պաշտոն առաջարկել կառավարությունում, եթե հաղթի նախագահական ընտրություններում, հայտնում է NME-ն:
Կասկածելի ավտոմեքենայում թմրամիջոց հայտնաբերվեց, իսկ օդափոխության համակարգը շարքից հանողը հայտնվեց ոստիկանությունում:
«Չեմ բացառում, որ այդ տարաձայնությունները բոլոր գոտիներում գլուխ բարձրացնեն, այդ թվում` Հարավային Կովկասում, բայց, թե ինչ ուղղությամբ` դժվար է ասել, քանի որ Կովկասը խնդրահարույց տարածաշրջան է, իսկ Թուրքիան ընկղմված է խնդիրների մեջ»,- ասաց Աքթարը։
Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը 2015-16 թթ. Չեմպիոնների լիգայի ֆավորիտներ է համարում «Ռեալին» և «ՊՍԺ»-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
«Մենք այսօր էլ ունենք լավ օրենքներ, բայց մենք խնդիր ունենք դրանց կիրառության մեջ դեֆորմացիայի հետ, երբ կամայականություն է ցուցաբերվում տվյալ հոդվածի կիրառության ժամանակ»,- ասում է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:
Ձեզ ենք ներկայացնում Ինստագրամի այս շաբաթվա գլխավոր լուսանկարները:
Տղամարդկանց Playboy հայտնի ամսագիրն ամբողջությամբ կհրաժարվի մերկ կանանց լուսանկարներ հրապարակելուց:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում իրար են բախվել «Վազ 2121 Նիվա» և «Տոյոտա Լանդ Կռուզեր» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր կնոջը փնտրելով գնացել է համագյուղացու տան բակ, սակայն վերջինիս կնոջից տեղեկանալով, որ իր կինն այնտեղ չէ և չհավատալով հարևանին` այդ հարցի շուրջ վեճի է բռնվել վերջինիս հետ:
«Հասարակության մոբիլիզացիայի համար սահմանադրական փոփոխությունների խնդիրը շատ քիչ է, և մեր երկու փորձերը` 1995 և 2005 թվականներին, ցույց տվեցին, որ հասարակությունն ամենևին չի մասնակցում այդ գործընթացին, հետևաբար` այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք փոփոխություններին դեմ են, պետք է օրակարգում մեկ այլ խնդիր էլ մտցնեն` այդ պրոցեսը գլխավորելու համար»:
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. 88 վարորդ՝ անսթափ, 41-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:
Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերն անցած մեկ տարում պակասել են 3730 հեկտարով,
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարտիալը հայտնել է իր կարծիքն այս մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին:
«Եթե նախագահ Սարգսյանի ելույթի էությունն իրապես այն էր, ինչ ես վերևում ասացի, ապա նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը նոր լայն քայլ է դրել. ԼՂ ինքնիշխանության ճանաչում` որպես անկախ երկիր»:
«Այս պաշտոնյաներին բողոքելուց հետո, իրենց հանցավոր խմբի միջոցով դաժանորեն սպանվեցին իմ ութ հարազատները եւ ինձ սպառնալիքներ տվեցին, որ կսպանվեն մնացած բոլոր հարազատներդ, իսկ քեզ էլ ընդմիշտ կարգելափակեն հոգեբուժարանում, որտեղ մարդու ուղեղը քայքայող դեղեր են սրսկում: Ես արդեն վաթսունչորս տարեկան եմ, միայնակ ապրում եմ վերը նշված գյուղում: Ամիսներով տանից դուրս չեմ գալիս, ինտերնետով հաղորդակցվում եմ»:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը 474.38 դրամ է (+0.39 դրամ), եվրոյինը՝ 540.08 դրամ (+0.54 դրամ), ռուբլունը՝ 7.56 դրամ (- 0.20 դրամ)։
Ջուրը, որի մեջ վարունգի կտորներ ենք ավելացնում, դասվում է ամենաառողջարար ջրերի շարքին: Այս եզրահանգմանն են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով մի քանի հետազոտությունների արդյունքները: Այս թարմացնող ըմպելիքը, պարզվում է՝ շատ արդյունավետ է, երբ խոսք է գնում քաղցկեղի դեմ պայքարի մասին:
«ՀՀ-ն արդեն մաս է կազմում մի միության, որի նկատմամբ, ըստ էության, կիրառվում են պատժամիջոցներ՝ ի դեմս ԵՏՄ-ի միջուկ Ռուսաստանի: Եվ դա, հակառակը, վանում է ներդրողներին ոչ միայն ՌԴ-ից, այլև՝ Հայաստանից: Օրինակ՝ փաստ է, որ «Օռանժը» հեռացավ: Այս իրավիճակը չի կարող նպաստավոր լինել: Մյուս կողմից՝ ՀՀ տնտեսության իրավիճակը բարդանում է և, դրանով պայմանավորված, մենք ունենում ենք լուրջ խնդիրներ հարկաբյուջետային համակարգում, և դա նույնպես գրավիչ չի ներդրողների համար, նաև Հայաստանն արդեն արտաքին մեծ պարտք ունի: Միջավայրի առումով, որքան էլ օրենսդրությունը գրավիչ լինի, իրադրությունը բարդանում է»:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Աննա Մ.-ին, 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին և 1987 թ. ծնված Վահագն Դ.-ին:
2014թ. հոկտեմբերի 23-ին Սամվել Պապիկյանն այցելել է դատապարտյալ Ա. Սարգսյանի բնակության վայր, որտեղ վերջինս, գանգատվելով առողջական վիճակից, խնդրել է թույլատրել բաժանմունք չներկայանալ և փաստաթղթում ստորագրել հետին ամսաթվով: Ա. Սարգսյանի խնդրանքին ընդառաջելով՝ Սամվել Պապիկյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շուտով նոր մամուլի քարտուղար կունենա: Այդ պաշտոնին հավակնում է լրագրող Նանա Պետրոսյանը, ով վերջերս պարբերաբար ներկա է գտնվում Մշակույթի նախարարության կողմից կազմակերպած միջոցառումներին և ուղեկցում վերոհիշյալ գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալլա Սերոբյանին,: Բացի այդ, նույն աղբյուրների համաձայն, տիկին Պետրոսյանն արդեն տևական ժամանակ՝ կանոնավոր հաճախում է նախարարություն: 168.am-ը զրուցեց Նանա Պետրոսյանի հետ՝ ճշտելու այս տեղեկությունների իսկությունը:
«Յուրգենը երբեք այնպիսի բան չի անի, որով վնաս կհասցնի «Բորուսիայի» շահերին: Ես 100 տոկոսով վստահ եմ դրանում: Նա երբեք ֆուտբոլիստների հետ բանակցություններ չի վարի մեր մեջքի ետևում: Մենք չափազանց լավ գիտենք իրար, որպեսզի այդպիսի բան թույլ տանք»:
«Հաշվի առնելով, որ Դուբայի օրենսդրությամբ ավազակային հարձակում նախատեսված չէ, կարծում եմ՝ այս հարցերը հստակեցման կարիք ունեն՝ ընդհանրապես հետագայում քրեաիրավական նորմերի մրցակցության և ընդհանրապես կիրառելի իրավունքի հարցը որոշելու համար»,- ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մոսկվան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա իրականացված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, որն ուղղված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարողներին վախեցնելու դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցությունը վերջնականապես կգործարկվի մինչև 2016թ. նոյեմբերը: Այս մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ ղեկավար Ջավիդ Գուրբոնովը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Մեր դիտարկած 20 կայքերի ընդհանուր ամսական այցելությունների թիվը սեպտեմբերին կազմել է 36,7 միլիոն։ Դրանցից միայն 23,2%-ն են ուղղակի այցելություններ (8,5 միլիոնը)։ Առյուծի բաժինը` 59,1%-ը, բաժին է ընկնում սոցիալական ցանցերին։