![](/banners/BeFunky-design.jpg)
Գյուղատնտեսական նշանակության հողերը պակասել են
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/hoxer.png)
Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերն անցած մեկ տարում պակասել են 3730 հեկտարով, որից` 20 հեկտարն անցել է բնակավայրերի, 79 հա՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողերի շարքը, 6 հա՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, 3604 հեկտարը՝ հատուկ պահպանվող հողերի շարքը, և այլն:
Ըստ ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության, որն առաջիկա կառավարության նիստում ներկայացվելու է հաստատման, գյուղատնտեսական նշանակության հողերն այժմ կազմում են ընդամենը 2045.7 հազար հեկտար: