«Յուրգեն Կլոպը վնաս չի հասցնի մեր ակումբի շահերին». «Բորուսիայի» գլխավոր տնօրեն
Հանս-Յոախիմ Վատցկեն վստահ է, որ դորտմունդյան ակումբի նախկին մարզիչը չի հրապուրի ֆուտբոլիստներին դեպի Անգլիա:
Գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն հայտարարել է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտադրություն չունի անգլիական ակումբ տանել դորտմունդյան «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստներին:
«Յուրգենը երբեք այնպիսի բան չի անի, որով վնաս կհասցնի «Բորուսիայի» շահերին: Ես 100 տոկոսով վստահ եմ դրանում: Նա երբեք ֆուտբոլիստների հետ բանակցություններ չի վարի մեր մեջքի ետևում: Մենք չափազանց լավ գիտենք իրար, որպեսզի այդպիսի բան թույլ տանք:
Մենք շատ բաների միջով ենք անցել միասին: Ասել է Վատցեկը, ում ցիտում է Mirror-ը:
Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձրել «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, ինչպես նաև հետաքրքրություն է ցուցաբերում մյունհենյան «Բավարիայի» հարձակվոկ Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Բորուսիայի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը