Playboy-ն այլևս մերկ կանանց լուսանկարներ չի հրապարակի
Տղամարդկանց Playboy հայտնի ամսագիրն ամբողջությամբ կհրաժարվի մերկ կանանց լուսանկարներ հրապարակելուց:
Պարբերականի ամերիկացի սեփականատերերը կարծում են, որ համացանցը մերկությունը դարձրել է անհետաքրքիր, ու պոռնոգրաֆիկ ամսագրերն այլևս չեն կարող լինել կոմերցիոն առումով շահավետ,:
Միևնույն ժամանակ, ամսագիրը մտադիր չէ հրաժարվել կանացի մերկ լուսանկարներից:
1953 թվականին հիմնադրված ամսագիրը 20 տարի շարունակ հրապարակվում էր 5,6 մլն օրինակով, իսկ ներկայում այն տպագրվում է ընդամենը 800 հազար օրինակով:
Մերկ բնորդուհիների նկարներն ավելի վաղ անհետացել էին ամսագրի կայքից, դա արվել էր նաև այն բանի համար, որ մատչում ստանան սոցցանցերին:
New York Times-ը հայտնում է, որ նորամուծությունները, որոնք պաշտոնապես կներկայացվեն հաջորդ տարվա մարտին, ստացել են ամսագրի 89-ամյա հիմնադիր Հյու Հեֆների հավանությունը: