Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնն ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում Քանյե Ուեսթին պաշտոն կտա կառավարությունում

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կարող է ռեփեր Քանյե Ուեսթին պաշտոն առաջարկել կառավարությունում, եթե հաղթի նախագահական ընտրություններում, հայտնում է NME-ն:

Քլինթոնը նշել է, որ ռեփերը, ով ցանկություն է հայտնել զբաղեցնել ԱՄՆ նախագահի պաշտոնը 2020 թվականին, երևի թե, պետք է սպասի, քանի որ ինքը ծրագրում է երկրորդ ժամկետն էլ նախագահել:

Մինչ այդ, ԱՄՆ նախկին առաջին տիկինը պատրաստ է հաղթանակի դեպքում Ուեսթին առաջարկել ինչ-որ պետական պաշտոն, որպեսզի արտիստը կարողանա ձեռք բերել «հավելյալ փորձ»:

«Դա կարող է լինել դեսպանորդի դեր կամ ինչ-որ այլ բան՝ կախված նրա ընտրությունից»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ պատրաստ է դիտարկել ցանկացած թեկնածություն փոխնախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին երաժիշտը MTV Video Music Awardsի ժամանակ հայտարարեց 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

Նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, ասել է, որ իր համար նման որոշումն անսպասելի է եղել, սակայն Ուեսթը պնդում է, որ իր մտադրությունները լուրջ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս