
«Տվյալ պահին «Ռեալը» և «ՊՍԺ»-ը լավագույններն են Եվրոպայում». Զինեդին Զիդան

Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը 2015-16 թթ. Չեմպիոնների լիգայի ֆավորիտներ է համարում «Ռեալին» և «ՊՍԺ»-ին:
«Իմ կարծիքով, «Ռեալը» և «ՊՍԺ»-ն հիմա Եվրոպական ֆուտբոլի 2 լավագույն ակումբներն են: Փարիզեցիները Ֆրանսիայի առաջնությունը գիտեն իրենց 5 մատների նման, այնտեղ նրանք իրենց մակարդակն համապատասխան մրցակից չունեն:
Այնպես որ` ես դնում եմ «Ռեալի» և «ՊՍԺ»-ի վրա, դրանք այսօր լավագույն թիմերն են: Հնարավոր է` «Բարսելոնայի» հետ: «Բավարիան», այնուամենայնիվ, չի հասնում նրանց»,- նշել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը