Մոսկվան Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա իրականացված հարձակումը որակել է ահաբեկչություն
Մոսկվան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա իրականացված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, որն ուղղված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարողներին վախեցնելու դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Դամասկոսում մեր դեսպանության վրա կրակ արձակելուն, ապա այդ հաղորդագրությունները հաստատել է մեր դեսպանը: 2 արկ ընկել է դեսպանության տարածքում: Դա ակնհայտ ահաբեկչական ակտ է՝ ուղղված նրան, որ, հավանաբար, վախեցնեն ահաբեկչության դեմ պայքարի կողմնակիցներին»,- հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ այս մասին RIA Novosti-ին հայտնել էր դիվանագիտական ներկայացուցչությունում աղբյուրը:
Ականատեսի խոսքով՝ մի քանի ական պայթել է Սիրիայում ՌԴ գործողություններին աջակցող ակցիայի անցկացման վայրի մոտակայքում: «Ականներն ընկել են այն վայրում, որտեղ տեղի է ունենում խաղաղ ցույց, որն իր աջակցությունն էր հայտնում Սիրիայում ռուսական գործողություններին: Կան վիրավորներ»,- հայտարարել էր ականատեսը: