Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը վերջնականապես կգործարկվի մինչև 2016թ. նոյեմբերը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցությունը վերջնականապես կգործարկվի մինչև 2016թ. նոյեմբերը: Այս մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ ղեկավար Ջավիդ Գուրբոնովը: Այս մասին հայտնում է Trend-ը:

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2016 թվականին: Մինչև 2015 թվականի վերջը մենք ծրագրում ենք սկսել բեռնափոխադրումները, իսկ հաջորդ տարվա ընթացքում ավարտել ճանապարհի էլեկտրաֆիկացումն ու երկաթուղային ճանապարհի ստեղծման համար անհրաժեշտ մյուս ենթակառուցվածքները»,- ասել է նա:
Գուրբանովի խոսքով՝ աշխատանքների ժամկետները կախված են ոչ միայն Ադրբեջանից, այլև նախագծի մյուս մասնակիցներից:

«Մասնավորապես, Թուրքիայում պետք է կառուցվի 75 կիլոմետրանոց ճանապարհահատված, սակայն այսօրվա դրությամբ ավարտված չեն անգամ երկաթուղային գծի վերին հատվածի հարդարման աշխատանքները»,- ասել է նա:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը կառուցվում է Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս