Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ալմերե Սիթին» մրցակցի հարկի տակ մրցել է «Գոու Էհեդի» հետ և զիջել է 4:1 հաշվով:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Fide-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ շախմատիստ Գարի Կասպարովը շախմատային գերատեսչության՝ ՖԻԴԵ- կողմից որակազրկվել է 2 տարով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին՝ Մխիթարաշեն-Քարին տակ երթուղով:
«Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում, ինչը շատ կարևոր իրողություն է: Բացի այդ՝ Ռուսաստանի հիմնական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան և հյուսիային շրջաններում է, որտեղ սիրիահայ համայնքն ունի բավականաչափ առարկայական ներկայություն: Բավական լուրջ երաշխիքներ են ստեղծվում սիրիահայ համայնքի անվտանգության համար»:
41 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ Կրթության, գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաղորդեցին ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Մհեր Ղազարյանը ծնվել է 1974 թվականին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:
2010թ. նոյեմբերից ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարն է: ՀՀԿ անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ճամփեզրյա առուն. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սրգեյ լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է ներառի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Այո»-ի շտաբի անդրանիկ նիստը: Այն տեղի է ունեցել կենտրոնական շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ եւ տեւել է մոտ երկու ժամ:
«Երբ առաջին նախագահի ընտրությունն էր, հարց էինք տալիս, թե ո՞ւմ եք տեսնում երկրի նախագահի պաշտոնում: Գյուղացիներն ում տեսնում էին հեռուստաէկրանին, նրա անունն էլ տալիս էին: Մենք ստացանք Քլինթոնի ազգանունը, Մանուկյան, Մանուչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Շառլ Ազնավուր… հիմա նայում են, թե Հ1-ն ավելի շատ ում է ցույց տալիս՝ Հովիկ Աբրահամյան և Սեյրան Օհանյան»:
Ծանր օրեր են Վրաստանում, մեզ նորից փորձում են ճահիճը քաշել, որտեղից դուրս ենք եկել, սակայն ոչ ոք չի կարող ազգի մեջ սպանել սերը խոսքի ազատության հանդեպ: Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: «Ռուսթավի-2»-ը կլինի ազատ, ու Վրաստանն էլ կլինի ազատ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կազմել է 16 առաջարկությունից ու պահանջից բաղկացած ցուցակ՝ ուղղված ԵՄ երկրների ղեկավարներին, որը կոչված է դադարեցնել քաոսը եվրոպական երկրների սահմաններին, հայտնում է Spiegel-ը:
Հոկտեմբերի 23-ին «Հիմնարար Հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ի «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության կողմից անցկացվեց «Երկրաշարժի դեպքում այցելուների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Լեգենդար չեխի թեկնածությունը հաստատվել է ուրբաթ օրը` «ծեր սենյորայի» տնօրենների խորհրդի հանդիպման ժամանակ:
Օմբուդսմենի հանձնարարականով այսօր կրկին ձևավորվել է աշխատանքային խումբ, եւ այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի 40-ամյա բնակչուհի Իրինա Իոսոֆիվան, որը 2015թ. մարտի 23-ին խեղդամահ էր արել իր նորածնին, ամուսնուն չի հայտնել իր հղիության մասին:
ոկտեմբերի 23-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 21 շենքի վերելակը 7-րդ հարկից վայր է ընկել և կանգ առել 1-ին և 2-րդ հարկերի միջև, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա է գտնվել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը: «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: Այն հանձնել է «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը:
Ռուսթավիի իրավապահները ձերբակալել են հանցավոր խմբի, որի անդամները մեղադրվում են մարդկանց ազատությունից ապօրինաբար զրկելու մեջ:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղի դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչը կոչ է արել Լա Լիգային և Թագավորական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հետաքննել մադրիդյան ակումբի կողմից դատավորներին կաշառելու մասին լուրերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունները արդյունք չեն տա առանց ցամաքային օպերացիայի, որն անցկացնում են Սիրիայի կառավարական զորքերը:
Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն ևս մեկ անգամ հայտարարում է, որ Վրաստանը ապագայում ևս մտադիր է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի ու SOCAR ընկերության հետ:
Արևմուտքի ծրագիրը նախատեսում էր միաժամանակ կրկնակի հարված՝ մի կողմից իսլամական պետությանը, մյուս կողմից՝ սիրիական իշխանություններին: Այս դեպքում ակնհայտ էր, որ սիրիական վարչակարգի դեմ արտաքին լուրջ գրոհ է սկսվելու : Հենց սրանով պայմանավորված Ռուսաստանը միջամտեց Սիրիական հակամարտությանը:
168.am-ի հարցին՝ թե ո՞ւմ եք տեսնում այդ դերում, սոցիոլոգն այսպես պատասխանեց. «Այդ հարցը ես նույնիսկ տվել եմ Սերժ Սարգսյանին և դրա պատասխանը չեմ ստացել: Ես նույնպես չեմ կարող ասել, շատ բարդ հարց է, որ նայում եմ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մակարդակի քաղաքական գործիչներ մենք չունենք»:
Եվրամիությունը կարծում է, որ Իրանը պետք է ներգրավվի Սիրիայի կարգավորման բանակցություններում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հոկտեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-28-ին շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ‵ 15-20մ/վրկ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջարկում է խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիին ու երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել իր հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողներին: