
Նորայր Ասլանյանը դարձել է գոլի հեղինակ

Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ալմերե Սիթին» մրցակցի հարկի տակ մրցել է «Գոու Էհեդի» հետ և զիջել է 4:1 հաշվով:
«Ալմերե Սիթիի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը: Մեր ֆուտբոլիստը դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակ՝ գրավելով մրցակցի դարպասը 63-րդ րոպեին:
Կայացած 10 տուրից հետո «Ալմերես Սիթին» վաստակած 6 միավորով 19-րդ տեղում է և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Սիրարփի Աղաբաբյան