Բաժիններ՝

Պավել Նեդվեդը նշանակվել է «Յուվենթուսի» փոխնախագահ

Լեգենդար չեխի թեկնածությունը հաստատվել է ուրբաթ օրը` «ծեր սենյորայի» տնօրենների խորհրդի հանդիպման ժամանակ:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահին և ակումբին` ինձ հավատալու համար, որի արդյունքում ես աշխատում եմ աշխարհի լավագույն թիմերից մեկում:

Իմ դերը շատ չի փոխվել: Ես շարունակելու եմ ամեն օր կապի մեջ լինել խաղացողների և մարզչի հետ: Դաշտում ես կարող եմ օգնել ամենից շատ:

Ուզում եմ դիմել երկրպագուներին. մնացեք միասնական, աջակցեք թիմին և միասին մենք կհասնենք արդյունքի»,- ասել է Նեդվեդը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նեդվեդը հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 2001-2009թթ.: «Ծեր սենյորայի» կազմում նա 2 անգամ հաղթել է Սկուդետոն և 2 անգամ Իտալիայի Սուպերգավաթը:

2003թ. Նեդվեդն արժանացել է «Ոսկե գնդակի»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս