Բաժիններ՝

«Ռեալը» կաշառում է դատավորների՞ն. սա անհիմն է և ոչ լուրջ. Ռաֆայել Բենիտես

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչը կոչ է արել Լա Լիգային և Թագավորական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հետաքննել մադրիդյան ակումբի կողմից դատավորներին կաշառելու մասին լուրերը:

«Ես կարծում եմ, որ մեղադրանքները լուրջ չեն: Անանուն աղբյուրից հայտնված բողոքները հավաստի չեն թվում: Լա Լիգան, Ֆուտբոլի ֆեդերացիան և իսպանացի մրցավարների ասոցիացիան պետք է զբաղվի այս հարցով և գտնի ապացույցները:

Եթե ոչինչ չհայտնաբերվի, ապա այն մարդիկ, ովքեր տարածում են այդ շշուկները, պետք է պատժվեն: Դուք` լրագրողներդ, պարզապես կրկնում եք այդ շշուկները: Եթե դրանք գոնե ինչ-որ բանով հիմնավորված լինեն, ապա լավ է: Հակառակ դեպքում, նման խոսակցությունները լուրջ վնաս են հասցնում: Նման խոսակցությունները չի կարելի տարածել մամուլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բենիտեսը, ում խոսքերը հաղորդում է AS-ը:

Հինգշաբթի Marca-ում ինֆորմացիա էր հայտնվել, որ Իսպանացի մրցավարների ասոցիացիան փորձում է ճնշում գործադրել դատավորների վրա «Բարսելոնայի» հետ խաղում «Ռեալին» ամեն կերպ օգնելու համար:

Մրցաշրջանի առաջին կլասիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս