Բաժիններ՝

«Զենիթը» և Անդրե Վիլաշ-Բոաշը կքննարկեն պայմանագրի լուծարումը

«Կապտասպիտակաերկնագույնների» գլխավոր մարզիչը մոտ ժամանակներս կարող է լքել Ռուսաստանը:

Պայմանագրի դադարեցման պատճառը կարող է լինել Վիլաշ-Բոաշի որակազրկումը 6 խաղով: Պորտուգալացին հեռացվել էր դաշտից Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» հետ խաղի ժամանակ դատավոր Իվան Սարաևին հրելու համար, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Զենիթը» կարող է գլխավորել Յուրգեն Կլոպը կամ Վիկտոր Գոնչարենկոն:

Վիլաշ-Բոաշը պայմանագիր է կնքել պետերբուրգյան ակումբի հետ 2014թ. գարնանը:

Կարդացեք նաև

Նրա գլխավորությամբ ակումբը նախորդ մրցաշրջանում ժամանակից շուտ հռչակվեց չեմպիոն ազգային առաջնությունում, իսկ հուլիսին նվաճեցին Ռուսաստանի սուպերգավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930