Բաժիններ՝

Հազարավոր փախստականներ Հունգարիայից ոտքով հասնում են Ավստրիա

Հազարավոր փախստականներ, ում երեկ Հունգարիան ավտոբուսներ էր տրամադրել Ավստրիա հասնելու համար, հատել են սահմանը: Ավստրիական սահմանին ոստիկաններն ու լրագրողները ավելի քան 4 հազար փախստականի են հաշվարկել: Ավստրիական իշխանությունները ենթադրում են, որ օրվա ընթացքում փախստականների թիվը կարող է կրկնապատկվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հունգարիայի իշխանությունները հրաժարվում էին մի քանի օր թույլատրել երկրում կուտակված ներգաղթյալներին ու նրանց իջեցնում էին գնացքներից՝ պնդելով հետևել ԵՄ կանոններին:

2013թ. կնքված Դուբլինի համաձայնագրի պայմաններով՝ նրանք պետք է գրանցվեն ու փախստականի կարգավիճակ ստանան մուտքի երկրում:
Փախստականներն ի պատասխան հայտարարել էին, թե ավստրիական սահման կհասնեն ոտքով:

Մարդիկ ցանկանում են հասնել Ավստրիա ու Գերմանիա, քանի որ այնտեղ ավելի մեծ շանս ունեն ստանալ ապաստան, քան տնտեսական խնդիրներ ունեցող Հունգարիայում:
Ավտոբուսները մարդկանց տեղափոխում են մինչև սահման, ապա վերադառնում նոր խմբաքանակի հետևից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս