Բաժիններ՝

Սիրիացի փոքրիկը մահացավ, քանի որ երկրները սահմաններ էին ստեղծել այդ երեխայի մուտքի համար. Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ 3 տարեկան սիրիացի փոքրիկը մահացել է երկրների ստեղծած սահմանների պատճառով ու նշել է, որ իր երկիրը ողջունում է ամբողջ աշխարհից ժամանած մարդկանց, հայտնում է Reuters գործակալությունը:

«3 տարեկան երեխան մահացավ, քանի որ նրան չէին ընդունել: Նա մահացավ, քանի որ նրան լքել էին, քանի որ երկրները սահմաններ էին ստեղծել այդ երեխայի մուտքի համար»,- հայտարարել է Ռուսեֆը՝ անդրադառնալով սիրացի փոքրիկների ողբերգությանը, ովքեր խեղդվել էին Էգեյան ծովում ծնողների հետ նավակով Թուրքիայից Կոս կղզի հասնելու փորձի ժամանակ:

Ռուսեֆի խոսքով՝ Բրազիլիան ջերմորեն ընդունում է մարդկանց, որոնք երկիր են ժամանում ողջ աշխարհից ու նշել է, որ էթնիկական բազմազանությունը բրազիլական նույնականացման մաս է կազմում:
«Բրազիլիան կառուցվել է տարբեր մշակույթների բազմաթիվ էթնիկ խմբերի կողմից»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ սիրիացի խեղդված երեխայի լուսանկարը մեծ արձագանք է առաջացրել ողջ աշխարհում:

ԶԼՄ-ները հայտնում են, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, ում երկիրը մերժել էր ապաստան տրամադրել տղայի հարազատներին, ստիպված է եղել ներողություն խնդրել կառավարության քաղաքականության համար:

Անցած տարի Բրազիլիան ընդունել է ռեկորդային թվով փախստականների, հիմնականում Սիրիայից՝ 2300 մարդու:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս