Կայացել է ՀՀ կառավարության արտագնա նիստ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի անցակցման հիմնական նպատակը հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալն էր:

Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը, կառավարության ղեկավարը, «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով, ընդունել է փախստականների խմբին, ծանոթացել նրանց մտահոգող խնդիրներին:

artagna nist3 artagna nist2 artagna nist1

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության արտագնա նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930