Ի՞նչ կարելի է ակնկալել Սարգսյան-Պուտին հանդիպումից

Այսօր Մոսկվայում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին կարելի կլինի խոսել հանդիպումից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Սարգսյան-Պուտին հանդիպումից՝ հաշվի առնելով, որ 2 տարի առաջ այս օրերին Մոսկվայում նման հանդիումը ճակատագրական եղավ ՀՀ համար ԵՄ/ԵՏՄ ընտրության հարցում:

Մեր դիտարկմանը, որ այսօր օրակարգում է սահմանադրական փոփոխությունների հարցը, հնարավո՞ր է Մոսկվան ազդի դրա վրա, Ս.Դեմիրճյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունները մեր ներքին հարցն է, և, իր կարծիքով, դրա ժամանակը չէ. «Ոչ թե Մոսկվան, այլ մեր ժողովուրդը պետք է որոշի սահմանադրական փոփոխությունները պետք են մեզ, թե ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս