
Վրաստանի պատրիարքարանը համացանցում վրացական եկեղեցուն վերաբերող կադրերի վերաբերյալ իր բողոքն է հայտնել Ադրբեջանին

Վրաստանի պատրիարքությունը հայտարարություն է տարածել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որոնք նկարահանվել են Ադրբեջանի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի Կուրմուխի տաճարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Պատրիարքարանն իր վրդովմունքն է հայտնել այդ կադրերի վերաբերյալ ու կոչ է արել Վրաստանի ու Ադրբեջանի իշխանություններին հետաքննել տվյալ փաստը:
«Համացանցում վերջերս տարածվել է տեսանյութ կամ գեղարվեստական ֆիմի մի հատված, որը նկարահանվել է Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական Էրեթի տեղանքի վրացական կարևորագույն հոգևոր կենտրոնում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ֆիլմի մի հատվածի գործողությունները տեղի են ունենում եկեղեցուն ու խորանում, ինչը Վրաստանի պատրիարքարանը անթույլատրելի է համարում:
Տեսանյութը համացանցում տեղադրել է պատմական գիտությունների դոկտոր, Ձեռագրերի ազգային կենտրոնի նախկին ղեկավար Բուբա Կուդավան: Նա նշում է, որ առաջին հայացքից ֆիլմում անթույլատրելի բաներ չկան, սակայն կադրերից տեսանելի է , որ դերասանները ոչ միայն վատ են վերաբերվում պատմական հուշարձաններին, այլև վիրավորում են քրիստոնյաների կրոնական զգացումները: