Բաժիններ՝

Ահաբեկիչները բարձր գին կվճարեն իրենց արածի համար. Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք զինվորների սպանության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր վերաբերմունքն է արտահայտել ահաբեկչական գործողության նկատմամբ, որը սեպտեմբերի 6-ի գիշերն իրականացվել էր Իրաքի հետ սահմանակից Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում: Ահաբեկչության հետևանքով սպանվել էին ու վիրավորվել բազմաթիվ զինվորներ:

Էրդողանը ATV ու A Haber ալիքների ուղիղ եթերում հայտարարել էր, որ ահաբեկիչները բարձր գին են վճարելու կատարվածի համար:

«Դեպքը տեղի է ունեցել Դաղլըջա շրջանում ստուգումների ժամանակ, երբ մեկը մյուսի հետևից ականներ են պայթել: Գլխավոր շտաբի պետի հաղորդած տեղեկությունը վշտացնում է մեզ: Ներկայում եղանակային վատ պայմաններում օպերացիան շարունակվում է: Ցավակցում եմ բոլորին»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև ասել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ օպերացիաներն սկսվելուց ի վեր ոչնչացվել է գրեթե 2000 քուրդ զինյալ: Նա Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությանը մեղադրել է ահաբեկչությունները հովանավորելու մեջ:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 6- երեկոյան Դաղլըջա գյուղի մոտակայքում նախապես ականապատված ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էր երկու զրահապատ մեքենա: Ավելի քան 15 թուրք զինվորական սպանվել էր, կան բազմաթիվ վիրավորներ:

Բանակային հրամանատարությունը դեռ հստակ չի հայտնում զոհերի թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս