Օլանդը պատրաստ է աջակցել հակառուսական պատժամիջոցների չեղյալ հայտարարմանը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է հանդես գալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու օգտին Ուկրաինայում իրավիճակի հաջող հանգուցալուծման դեպքում:
Նա առաջարկել է Ուկրաինայի արևելքում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման նպատակով անցկացնել բանակցություններ գերմանացի, ռուս, ուկրաինացի գործընկերների հետ, քանի որ, ըստ նրա, փետրվարին կնքված համաձայնագիրը վերջապես սկսել է գործել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Դրությունը տեղից շարժվել է: Վերջին շաբաթներին նկատելի է առաջընթաց: Զինադադարը սկսել է գործել»,- հայտարարել է Օլանդը լրագրողներին:
Կրակի դադարեցման մասին անցած շաբաթ հայտարարեց Կիևը: Սեպտեմբերի 5-ին լրացավ 1 տարի այն օրվանից, երբ Մինսկում ստորագրվեց Դոնբասի զինադադարի մասին առաջին արձանագրությունը:
«Եթե գործընթացը հաջողությամբ ավարտվի, ապա ես անձամբ հանդես կգամ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Նա ասել է լրագրողներին, որ բանակցությունները կարող են անցկացվել Փարիզում՝ մինչ ՄԱԿ-ի գլխավոր ասամբեայի նստաշրջանը, որը մեկնարկում է սեպտեմբերի 28-ին: