
Ջեյմս Ուորլիքը գրանցվել է Instagram-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել ու տեղեկացրել, որ միկրոբլոգի իր հետևորդները կարող են իրեն այսուհետ հետևել նաև Instagram միկրոբլոգում:
Նա նաև տեղադրել է Ալբերտ Էյնշտեյնի հուշարձանի լուսանկարն ու կատարել հետևյալ գրառումը:
«Միստեր Ուղեղը նստած է Պետդեպի մուտքից 100 մետր հեռավորության վրա՝ հավանաբար մեզ հիշեցնելով, որ պետք է մտածել արարքներ գործելուց առաջ»,- գրել է Ուորլիքը:
Վերջինս իր գրառումը զուգակցել է #statedepartment #einstein #nkpeace հեշթեգերով: