Բաժիններ՝

Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի iPhone-ը, iPad-ն ու Apple TV-ն

Apple-ը ներկայացրել է իր նորույթները (iPhone 6s ու iPhone 6s Plus, iPad Pro ու Apple TV նորացված հավելված): Apple-ի նոր արտադրատեսակների շնորհանդեսը կայացել է Սան Ֆրանցիսկոյում՝ մարզական Bill Graham Civic Auditorium համալիրում 7 հազար հանդիսականի ներկայությամբ:

Ընկերության նոր արտադրատեսակները ներկայացրել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:
Շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերն ընկել են 1,9%-ով:
«Apple-ին ավելի ու ավելի դժվար է դառնում իր հետ մրցակցելը»,- Reuters-ը մեջբերում է TECHnalysis Research-ի վերլուծաբան Բոբ Օ’Դոննելի խոսքերը:

iPhone 6S ու iPhone 6S Plus

apple

Apple-ը թողարկել է իր վերջին երկու մոդելների նոր վարկածները՝ հավելելով թվին S տառը՝ iPhone 6S ու iPhone 6S Plus:
Սարքերն ստացել են միևնույն դիզայնը, ինչ նախորդները, սակայն, Թիմ Կուկի խոսքով, սմարթֆոնում փոխվել է «բառացիորեն ամեն ինչ»: Նախորդ վարկածից արտաքնապես միակ տարբերությունը սարքի նոր գույնն է՝ «վարդագույն ոսկի»:
Մասնավորապես, սարքը հագեցած է 3D Touch տեխնոլոգիայով՝ Force Touch-ի երկրորդ սերնդով, որը թույլ է տալիս տարբերակել սեղմման երեք աստիճան: Այդկերպ, նոր iPhone-ը ի վիճակի կլինի տարբերակել ուժեղ սեղմումը թույլից ու համապատասխանաբար, կատարել ստանդարտ գործողություններ կամ ցուցադրել մենյուն:

iPhone-ը ստացել է նաև նորացված՝ 12 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ ի տարբերություն նախորդ մոդելի 8-մեգապիքսելանոցի:
iPhone-ի նոր մոդելները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 25-ին: Պայմանագրով գնելու դեպքում ԱՄՆ-ում 6S մոդելը կարժենա 199-399 դոլար, 6S Plus մոդելը՝ 299-499 դոլար:
Նոր՝ iOS 9 գործառնական համակարգը հասանելի կլինի բեռնման համար սեպտեմբերի 16-ից հին ու նոր սմարթֆոնների համար:

iPad Pro

apple1

Նոր iPad Pro-ի էկրանը կլինի 12,9 դյույմանոց: Նոր պլանշետը հնարավոր կլինի միացնել սեփական ստեղնաշարին՝ փաստացի այն վերածելով նոութբուքի:
Նոր պլանշետի մարտկոցը թույլ կտա աշխատել 10 ժամ: Մոդելում ներառված է նոր Apple A9X պրոցեսոր, որը չի զիջում վերջին սերնդի նոութբուքների 80%-ին:
Նոր պլանշետի հետ կա նաև ստիլուս: Պլաստիկե Apple Pencil-ի դիզայնի հեղինակը հայտնի դիզայներ Ջոննի Այվն է:
32-գիգաբայթանոց iPad Pro-ի գինը 799 դոլար է, 128-գիգաբայթանոց վարկածը կարժենա 949 դոլար, 128-գիգաբայթանոցը՝ 1079 դոլար:

Apple TV

apploe55
Նոր Apple TV-ում կներդրվի ձայնային Siri օգնական, որը տեղադրված է ընկերության սմարթֆոններում:
Apple TV-ն ունի նոր գործառնական համակարգ, հավելվածների սեփական խանութ: Apple TV-ն ձեռք կբերի խաղային հավելվածի բնութագրիչներ:
Apple TV-ի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի վերջից:

Apple Watch

appple

AppleWatch ժամացույցները սեպտեմբերի 16-ից կստանան իրենց գործառնական համակարգի նորացված տարբերակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս