ՀՀԿ-ականը հորդորում է «Կիկոսի մահը» չդարձնել Քոչարյանի վերադարձը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ

– Պարոն Նիկոյան, ամեն անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս ու ակնարկում իր քաղաքականություն վերադառնալու մասին, ՀՀԿ-ա կանները իրար են «խառնվում», ամեն մեկն իր հերթին բացառում է Քոչարյա նի վերադարձը՝ հայտարարելով թե նա շանս չունի։ Ինչո՞ւ են ՀՀԿ-ում մշտապես «ահաբեկված» Քոչարյանի վերադարձից։

–Անկեղծ ասած, ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ կարդացել, եկեք Կիկոսի մահը չդարձնենք, երբ գա ժամանակը, որեւէ քաղաքական գործիչ, որեւէ քաղաքական ուժ, կուսակցություն հստակ իր դիրքորոշումները կարտահայտի ու գործնական դրսեւորում ներ կունենա, այդ ժամանակ էլ մենք կխոսենք, ես իմ տեսակետն այդ ժամանակ կներկայացնեմ։ Ես այժմ չեմ կարող խոսել մի բանի մասին, որտեղ գործողություն չկա։

–Բայց տեսակետ կա, որ դա արվում է միտումնավոր՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար, քանի որ վտանգ կա, որ իշխանություններին չի հաջողվելու կյանքի կոչել նոր նախագիծը։

–Ես որեւիցե վտանգ չեմ տեսնում Ռ Քոչարյանի խոսքերում, առաջ չընկնենք, Կիկոսի մահը չսարքենք, մտացածին սցենարների մասին չխոսենք։ Երբ կգա կոնկրետ գործնական դրսեւորման պահը, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ, կասեմ իմ դիրքորոշումը Ձեր հարցերի հետ կապված։ Դուք «եթե»–ներով հարց եք ուղղում ու ուզում եք, որ ես այդ ամենին կոնկրետ պատասխան տամ, իսկ դրան պատասխան չկա, քաղաքականության մեջ չի կարելի «եթե»–ներով խոսել, դիրքորոշում արտահայտել։ Երբ կլինեն գործնական դրսեւորումներ, այդ ժամանակ հարց կուղղեք, ես էլ կպատասխանեմ, իմ վերաբերմունքը կասեմ, չարժե վերաբերմունք արտահայտել մի պրոցեսի մասին, որը դեռևս չկա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս