Բաժիններ՝

Թուրքիայում հետաքննություն է սկսվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ

Դիարբեքիր քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ, հայտնում է Hurriyet թերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ հետաքննությունն իրականացվում է՝ կապված կուսակցության համանախագահի այն հայտարարությունների հետ, որտեղ նա ստորացրել է թուրք ժողովրդին, պետական կառույցներն ու ընդհանուր առմամբ՝ ողջ պետությունը: Բացի այդ, ինչպես գրում է Hurriyet-ը, Դեմիրթաշը ահաբեկչություն քարոզող հայտարարություններ է արել:

Դիարբեքիրի դատախազությունը հարցում է ուղարկել նաև Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ Դեմիրթաշին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930