
«Ադրբեջանական սահմանամերձ գյուղերն ամբողջությամբ դատարկվել են, անտեր անասունները գոռալով, բառաչելով ման են գալիս». Գագիկ Մելիքյան

Վերջին օրերին սահմանային լարվածությունները բավականին բարձր մակարդակի հասան, բայց դրանք ոչ մի խուճապային իրավիճակ չստեղծեցին մեր սահմանամերձ համայքներում: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, որն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ինքը նոր է վերադարձել սահմանամերձ տարածքներից՝ Տավուշի մարզից, և որևէ սահամանամերձ համայքնում խուճապային իրավիճակի չի հանդիպել:
Հակառակը, ըստ նրա՝ խուճապային իրավիճակ առկա է սահմանամերձ տարածքներին կից ադրբեջանական գյուղերում: Նրա խոսքով՝ սահմանամերձ տարածքներին կից ադրբեջանական գյուղերում հայանքների բնակչության գրեթե 50 տոկոսից ավելին փախուստի են դիմել. «Դա ստիպել է նաև ադրբեջանական զինված ուժերին բլոկ-պոստեր դնել իրենց գյուղերի մոտակայքում, որպեսզի փորձեն ինչ-որ ձևով խոչընդոտեն իրենց բնակչության խուճապային իրավիճակին: Դիտարկումները ցույց են տալիս, որ գյուղերն ամբողջությամբ դատարկվել են, անտեր անասունները գոռալով, բառաչելով ման են գալիս, որը ցույց է տալիս, որ բնակչությունը խուճապահար ադրբեջանական գյուղերից հեռացել են: Խուճապային իսկական վիճակ տիրում է ադրեջանական Ալիբերի, Թաթլլի և Արդան գյուղերում»:
ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ այս իրավիճակում նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս տեղի ունեցած հանդիպումը բավականին լավ ազդակ է. «Նախագահի խոսքը, որ առաջիկա ՀԱՊԿ գագաթաժողովին կներկայացնի նաև հայ-ադրեջանական սահմանի իրավիճակը՝ ակնկալելով ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների կատարումը: Կարծում եմ, որ դական տեղաշարժ այս ուղղությամբ մենք կակնալենք»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն օրերս հայտարարել էր, որ եթե սահմանամերձ համայնքների բնակիչները զենք ունենային, ավելի ամուր կլիներ իրենց պաշտպանությունը ու ինքն այդ հարցը բարձրացնելու է ԱԺ-ում, Գ. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Տեղի բնակչության ցանկացած չափահաս բնակչի անունով առանձնացված է զենք և զինամթերք, նման հարց ընդհանրապես գոյություն չունի, և նման հարց բարձրացնելը նույնպես տեղին չէ Ամեն ինչ հաշվարկված է իշխանությունների կողմից, ամեն ինչ նախատեսված է, ամեն ինչ պահեստավորված է, և անհրաժեշտ պահին բոլորը զենք և զինամթերք կունենան: Դրա անհրաժեշտությունը այս պահին չկա»: