Բաժիններ՝

Մոուրինիոյի համար պատրաստ եմ ինձ ավտոբուսի տակ գցել

«Կապույտների» պաշտպանը հայտարարել է, որ չի ցանկանում «Չելսիից» բացի որևէ այլ ակումբում խաղալ:

«Ես չեմ կարող որևէ այլ ակումբում խաղալ: Միայն «Չելսիում»: Ժոզեն իմ կարիերայի լավագույն մարզիչն է և ես պատրաստ եմ նրա համար ավտոբուսի տակ ինձ գցել»,- Թերրիի խոսքերը մեջբերում է Daily Express-ը:

Թերրիի այսպիսի հայտարարության պատճառ է հանդիսացել անգլիացի լրագրող Պիրս Մորգանի խոսքերը, ով հայտարարել էր, որ Մոուրինիոն, հանրային քննադատության ենթարկելով ֆուտբոլիստին, ավտոբուսի տակ է նրան գցել:

Ջոն Թերրին «Չելսիի» կազմում է 1998թ.-ից: Նա անցկացրել է 672 խաղ և խփել է 62 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930