Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» հրապարակել է «գնդակահարվելիք» ամերիկացի գործարարների ցուցակը

«Ալ-Քաիդա» խմբավորումը հրապարակավ սպառնացել է հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի խոշոր գործարարների վրա, եթե վերջիններս իրենց գումարները «չտանեն» ԱՄՆ տնտեսությունից, հայտնում է NBC News հեռուստաալիքը:

Պոտենցյալ զոհերի ցանկում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը, Չառլզ ու Դևիդ Կոխերը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, խաղատների մագնատ Շելդոն Ադելսոնը, Wal-Mart ցանցի հիմնադրի որդի Ջիմ Ուոլթոնն ու այլք: «Ալ-Քաիդայի» հայտարարությունը հրապարակվել է ահաբեկիչների կողմից հրատարակվող Inspire ամսագրում:

Հոդվածում ընդգծվում է, որ վերոնշյալ անձինք կարող են հեռացվել «զոհերի ցանկից», եթե իրենց փողերը դուրս բերեն ամերիկյան բանկերից ու ներդրումներ կատարեն ԱՄՆ-ից հեռու: Այդկերպ, ըստ ահաբեկիչների, «վերածնված ամերիկյան տնտեսությունը» կթուլանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս