ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները վերականգնվել են

Հյուպատոսական համակարգերի հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական վարչության գործուն ջանքերի շնորհիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ակնկալում է եկող շաբաթվանից ամբողջությամբ վերականգնել վիզաների ծառայությունները: Տեխնիկական խափանման հետևանքով առաջացած կուտակումների պատճառով մենք դեռևս չենք կարողանա վիզայով անձնագրերը վերադարձնել դիմումը բավարարելուց հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես սովորաբար արվում էր:

Ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներին (տուրիստական, բիզնես, ուսանողական և այլ վիզաներ)

Եթե դուք հարցազրույցի պայմանավորվածություն ունեիք, որը չեղարկվել էր, ապա խնդրում ենք զանգել +374 60 27 0113 հեռախոսահամարով՝ նոր պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումը բավարարվել է, և ձեր անձնագիրը գտնվում է Հյուպատոսական բաժնում, ապա կարող եք գալ և վիզայով անձնագիրը ստանալ ԱՄՆ դեսպանատնից հետևյալ օրերին.

  • երկուշաբթի, հունիսի 29-ին ժամը 16:00-17:20
  • երեքշաբթի, հունիսի 30-ին ժամը 14:00-15:00
  • չորեքշաբթի, հուլիսի 1-ին ժամը 16:00-17:20
  • հաջորդող բոլոր աշխատանքային օրերին ժամը 17:00-17:20: (Խնդրում ենք հաշվի առնել, որ ուրբաթ օրը, հուլիսի 3-ը դեսպանության համար ոչ աշխատանքային է):

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումը բավարարվել է և ձեր անձնագիրը ձեզ մոտ է, ապա սկսած հունիսի 29-ից (երկուշաբթի) դուք կարող եք ձեր անձնագիրը բերել և թողնել դեսպանատանը: Մենք վիզայով անձնագիրը ձեզ կվերադարձնենք մեկ օրացուցային շաբաթից, իսկ այդ ժամկետը շաբաթ-կիրակի կամ ոչ աշխատանքային օրերին լրանալու դեպում՝ հաջորդ աշխատանքային օրը:

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումի հետ կապված լրացուցիչ վարչական վարույթ է պահանջվել ու ձեր գործի համարն արդեն տեղակայված է կայքում, ապա հունիսի 29-ից սկսած կարող եք ձեր անձնագիրը բերել և թողնել դեսպանատանը: Մենք վիզայով անձնագիրը ձեզ կվերադարձնենք մեկ օրացուցային շաբաթից, իսկ այդ ժամկետը շաբաթ-կիրակի կամ ոչ աշխատանքային օրերին լրանալու դեպում՝ հաջորդ աշխատանքային օրը:

Մենք գիտակցում ենք, որ այս տեխնիկական խնդիրներն անհարմարություններ են ստեղծել բազմաթիվ մարդկանց համար և ներողություն ենք խնդրում ուղևորությունների հետ կապված ձեր ծրագրերը խաթարելու համար: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում խնդիրն հնարավորինս շուտ կարգավորելու ու վիզաների տրամադրման բնականոն գործընթացը վերականգնելու ուղղությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Տեսանյութեր

Լրահոս