Բաժիններ՝

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Սարյան փողոցի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է աղջկա դի. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում աղջկա դի կա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Նշված շենքի բակում հայտնաբերվել է մոտ 18-20 տարեկան աղջկա դի և, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել՝ 16 հարկանի այդ շենքից ցած նետվելու եղանակով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս