Մայիսի 11-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բանդի թաղամասում քաղաքացին ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարֆը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարն Անթալիայից վերադառնալու է Վաշինգտոն, ուր մասնակցելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Պարսից ծոցի երկրների առաջնորդների բանակցություններին:
Մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Քրեական գործը մինչ այդ քննվում էր Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում: Հ. Զաքարյանը, ով աչքի շրջանում մարմնական վնասվածք էր ստացել, տուժող է ճանաչվել:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Օշինդրը ակտիվացնում է ստամոքսահյութի եւ լեղու արտազատումը, ունի վերքամոքիչ, հակախոցային, որդաթափ ազդեցություն, կարգավորում է արյան ճնշումը։ Թույլ լուծողական է։
Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ քաղաքացի Գ. Վ.-ի կողմից բերված սառնարանի հետևի թաքստոցից հայտաբերել և առգրավել են մեկ միջին չափսի դանակ, 27 բջջային հեռախոս:
Մայիսի 11-ին, ժամը 15.46-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մերկելի խոսքերով՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը» ապօրինի է:
Մայիսի 10-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից, «ԲԻԴ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին` 1987 թ. ծնված Կարեն Խ.-ին, և ուղևորին` 1987 թ. ծնված Արթուր Ն.-ին:
Գործարքը գնահատվել է 430 միլիոն եվրո, որի 1/3-ը՝ 115 միլիոն եվրոն, ֆինանսավորելու է գերմանական կողմը:
Այս նշանակման «հեղինակը», մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է: Սա առավել ևս տարօրինակ է, քանի որ հենց նախարարության կամ կառավարության դժգոհության արդյունքում էր, որ այս տարվա փետրվարի 6-ին աշխատակիցների, այդ թվում՝ փոխտնօրենների, մեծ մասը գործազուրկ դարձան: Թե ինչո՞ւ է չաշխատող գործարանին հարկավոր նոր փոխտնօրեն, պարզ չէ:
Զորավարժություններն անցկացվելու են մայիսի 11-15-ը, Բաքվում:
Այն զինվորին հնարավորություն է տալիս մարտադաշտում մնալ գործնականում աննկատ:
Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն:
Քիչ առաջ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի և Թալինի ոստիկանության պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ոստիկանության Թալինի բաժին են բերել Թալին քաղաքի բնակիչներ՝ 10-ամյա Վարուժան Խաչատրյանին և Կարապետ Խաչատրյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կարլա Վյուրստերովային: Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված և առաջիկայում նախատեսված բուհական մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային նախագծերը, որոնք միտված են անդամ և համագործակցող երկրների միջբուհական կապերի զարգացմանը:
Պեչատնիկովը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանի այդ որոշումը չունի քաղաքական որևէ ենթատեքստ:
«Իրանը մեզ համար իսկապես միակ (որովհետև համոզված եմ, որ Ռուաստանը հակառակը՝ ուզում է, որ պատերազմը վերսկսվի Ադրբեջանի դեմ) ստարտեգիական երկիրն է: Բնական է, որ մենք պետք է աշխատենք, որ Իրանի հետ մեր հարաբերությունները հնարավորինս զարգացնենք»:
Քեմերոնը պլանավորում է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեն անցկացնել 2017 թվականին:
Ռիգայում ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովն անցկացվելու է մայիսի 21-22-ին:
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ:
Ինչ վերաբերվում է ուսումնական կենտրոնի բացմանը, ապա վերջին հաշվով Վրաստանն ինքը պետք է ընդունի դրա գտնվելու վայրի մասին որոշում:
«Խնդիրը կապված է այն հավակնության հետ, որ Խորհրդային միությունը և հետագայում Ռուսաստանը ուզում է տարածել աշխարհով մեկ, որ ինքն է հաղթել Գերմանիային, երբ իրականում եղել է լրիվ հակառակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը:
Թուրքական բեռնանավը Լիբիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ինչպես ցամաքից, այնպես էլ՝ օդից:
Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ:
Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդառաջ այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը:
Գարիբաշվիլին հիշեցրել է, որ ֆաշիզմի դեմ պայքարում զոհվել են 335.000 վրացիներ:
Ասանժի փաստաբանը հայտարարել է, որ հիասթափված է տվյալ որոշումից:
«Բացառված է, որ ԵՏՄ-ն կառաջադրի միասնական արժույթ, քանի որ մինչև հիմա ԵՏՄ-ում բոլոր առևտուրները տեղի են ունենում դոլարային համարժեքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով լրագրողներից մեկի հարցին՝ որքանո՞վ եք հավանական համարում ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելը, նման տեսակետ հայտեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: