1994թ. փետրվարի 18-ին Մոսկվայում պաշտպանության նախարարների խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ ԼՂ ԶՈՒ պատասխանատուները, համաձայնություն ձեռք բերվեց և այդ խորհրդակցության արձանագրության մեջ ամրագրվեց, որ երբ հաջողվի հասնել հրադադարի ռեժիմի հաստատման, ապա հակամարտող կողմերը զինված ուժերը, ծանր սպառազինությունը ետ կտանեն շփման գծից։
«Ռոմայի» ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին, իր թիմակիցները և Էշլի Քոլը թենիս են խաղացել Նովակ Ջոկովիչի և Կարոլին Վոզնյացկու հետ: Այս հանդիպումը կազմակերպել էր «Roma Cares» բարեգործական կազմակերպությունը` երեխաների համար միջոցներ հավաքելու համար:
168.am-ի այս հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ ՀԷՑ-ի ղեկավարի փոփոխության անհրաժեշտությունը պետք է տեսնի հենց ՀԷՑ-ի ղեկավարությունը, իսկ ՀՀ-ն՝ որպես պետություն, կարող է առաջարկություններ անել. «ՀԷՑ-ը տրված է կառավարման: Մեր կառավարության կողմից առաջարկություններ, կարծում եմ, անպայման հնչած կլինեն»: Ըստ նրա՝ ՀԷՑ-ի ղեկավարությունն ավելի արդյունավետ ձև և միջոցներ պետք է ընտրի ՀԷՑ-ի աշխատանքները կառավարելու համար և առաջնահերթ պետք է մտածի ծախսերի նվազեցման մասին:
Թեմատիկ տեսանյութ՝ «Կեղծ փողեր»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության ընդհանուր քարտուղար Կյուրսել Թեքինը մայիսի 7-ին թուրքական «Թարաֆ» օրաթերթում լույս տեսած հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան մեկ-երկու օրից Սիրիայում զինվորական գործողություն է իրականացնելու։ Նա իր աղբյուրը «հավաստի» էր համարել եւ Դավութօղլուից պահանջել բացատրություն տալ կամ հերքել լուրը:
Նա նշեց, որ իրեն առևանգել են, ծեծի ենթարկել և 15-20 օր ի վիճակի չի եղել ոտքի կանգնել: Այդ պատճառով այլ գրավատներում իր գրավատներում եղած ժամկետանց ոսկեղենի մի մասը վաճառվել է, սակայն ինքը հետագայում դրանց համար փոխհատուցել է:
«Զույգ նախաբազուկների ափային մակերեսի կտրած վերքեր` ծալիչ ջլերի վնասումով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա Մարտինը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մանուել Պելեգրինին կշարունակի մնալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Վերջերս լուրեր էին տարածվել, որ Մյունհենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կփոխարինի Պելեգրինիին, սակայն մայիսի 11-ին Գվարդիոլան հայտարարեց, որ մինչև պայմանագրի ավարտը կշարունակի գլխավորել գերմանական ակումբը:
ՄԻՊ պաշտպանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացնել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին և 20-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, որի հետևանքով գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:
Հայաստանն իր դիվանագիտության մեջ պետք է ամեն ինչ անի, որ վստահելի գործընկեր լինի ոչ թե ԱՄՆ-ի ու ԵՏՄ-ի հարաբերությունների մեջ, կամ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի հարաբերությունների մեջ, այլ բոլոր երկրների համար վստահելի գործընկերոջ տպավորություն թողնի և իրականում լինի այդ վստահելին: Հիմա ԵՏՄ-ում ՀՀ-ն գտնվում է, իմ կարծիքով` ստիպողաբար, կամ պայմաններից ելնելով, ուրիշների կարծիքով` իր սեփական ընտրությամբ: Առնվազն, եթե գտնվում ես որևէ տեղ, պետք է զբաղվես քո սեփական շահերով:
Ծխողներին հաճախ դուր է գալիս ծխել անմիջապես ուտելուց հետո: Ընդհանրապես ծխախոտը վնասակար է, սակայն, ըստ healthyfoodhouse.com-ի՝ այն հատկապես վտանգավոր է ուտելուց հետո: Գիտնականների պնդմամբ, եթե ուտելուց անմիջապես հետո ծխում եք, այնպես եք վնասում օրգանիզմը՝ կարծես միանգամից 10 գլանակ եք ծխել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «գազի տեսուչի» անվան տակ տուն մուտք գործելու և ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1000 դոլոր գումարը:
BBC-ն տեղեկացնում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն Անգլիայի մարզական լրագրողների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Այսօր «Կովկաս» ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ խոսելով մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նկատեց, որ յոթ կուսակցություններից հինգն անցել են խորհրդարան, որոնցից երեքը 2007 թվականից միասին են աշխատում և իշխանական կոալիցիա են կազմում:
«Զինադադարը ամենագլխավոր ձեռքբերումն է ամբողջ խաղաղ գործընթացի մեջ»,- այսօր Կովակաս ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ՝ խոսելով հրադադարի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ այդ հրադադարի փաստաթուղթը ավելի շատ դարձել է պատմաբանների համար օգտագործման խնդիր, քան իրականում օգտագործվեց կողմերին ինչ-որ բան բացատրելու համար.
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արտակ Գ.-ն:
Ջաֆարովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ի կայքում տեղ գտած լուսանկարը «ֆոտոշոփի» արդյունք է:
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։
Մայիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի գլխավոր դարպասներից ներս՝ չորս մետր հեռավորության վրա՝ տնկիների մոտ, հայտանաբերել և առգրավել են 10,5 գրամ կանաչավուն զանգված:
Ադրբեջանի հետ այդ գործարանի կառուցման մասին բանակցությունները վարել է իմ կառավարությունը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մարիա Զախառովան:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Կոստրոմայում (ՌԴ) ս.թ. մայիսի 13-15-ը անցկացվելիք ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ՌՔԿ իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:
«Ամեն ինչ կարող է պատահել Ռիգայում։ Ինչպես որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չէինք կարող սպասել, այնպես էլ նորանոր նման հայտարարություններ չենք կարող սպասել և կանխավ ասել այդ մասին։ Այն, որ ռուսական ճնշումներ կան, այո, բնականաբար կան, այն, որ ընդհանրապես ՌԴ-ն ԵՄ-ին լավ աչքով չի նայում, դա էլ գաղտնիք չէ, և այն, որ ռուսները ցանկանում են ԱլԳ տարածաշրջանի երկրներին իրենց անմիջական ձեռքի, վերահսկողության տակ առնել, դա ևս նորություն և զարմանալիք չէ»,- ասում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Կալանավոր Ալբերտ Տ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Գեորգի Աբաշիշվիլին:
2015 թ. մայիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:
Ոստիկանության Արթիկի բաժնում 1976 թ. ծնված Անահիտ Մ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1980 թ. ծնված Համլետ Պ.-ն և 1997 թ. ծնված Արթուր Կ.-ն տան դիմաց վիճաբանել և ծեծի են ենթարկել իր ամուսնուն`1974 թ. ծնված Հայկ Մ.-ին, ու գլխի մասում պատճառել վնասվածքներ:
Հետազոտությունում գնահատականներ են տրվում ռուսական բանակի կրած կորուստներին ու Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի բյուջեի կրած կորուստներին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին լարված է լինելու առաջիկա ամիսներին և տարիներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը: