«Հայերը թնդանոթի միս են եղել ռուսների համար». Արշակ Սադոյան

«Խնդիրը կապված է այն հավակնության հետ, որ Խորհրդային միությունը և հետագայում Ռուսաստանը ուզում է տարածել աշխարհով մեկ, որ ինքն է հաղթել Գերմանիային, երբ իրականում եղել է լրիվ հակառակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը:

Նա կարծում է՝ Ռուսաստանը նենգափոխում է պատմությունը, և պատահական չի համարում, որ ոչ մի «իրեն հարգող արևմյան քաղաքական գործիչ չէր կարող գալ և լսել այն, ինչ կատարվում էր այնտեղ»:

«Հայրս գոհվել է հայրենական կոչված պատերազմում, հայրս զոհվել է մի տեղ, որտեղ ես անձամբ իմ մեքենայով գնացել եմ նայելու: Թամայան թերակղզու մի խորը ձորակի մեջից գնում էր ճանապարհ, այդ ճանապարհի վրա է զոհվել հայրս, երբ հրաման էր ստացվել անցնել հակահաձակման այդ նեղ ճանապարհով: Հետո բացում եմ Ժուկովի գիրքը, կարդում այդ տեղի մասին՝ «սպասվում էին ծանր մարտեր և որոշեցինք այնտեղ ուղարկել մեր հերոսական ազգային դիվիզիաները»: Այսպիսի լկտի գված բա՞ն: Ուրեմն՝ ո՞նց ենք մենք ծառայել որպես թնդանոսի միս»,- հայտարարեց Ա. Սադոյանը:

Նա կարծում է՝ հայերը որպես թնդանոթի միս են եղել ռուսների համար, որոնց օգտագործել են, երբ պետք է եղել. «Երեկ ես լսում էի այդ ահավոր Ադիբեյանի և մյուսների հաղորդումը: Մարդը՝ սոցիոլոգ, որը չի տիրապետում նույնիսկ տարրական սոցիալկան հարցումներին: 1941 թվականին Հայաստանում եղել է ընդհամենը 1 միլիոն 3 հազար մարդ, իսկ այդքանից 350 հազարը զոհվել են պատերազմում, իսկ երբ նայում ենք, թե ինչքան են զոհվել ռուսները, որոնց տարածքում է եղել պատերազմը, պարզվում է, որ երկու անգամ մենք ավելի մեծ զոհեր ենք տվել: Ինչո՞ւ, որովհետև եղել ենք գաղսւթային վիճակում, եղել ենք այնպիսի թնադանոթի միս, որ ժամանակին պետք է օգտագործել»:

ԱԺ ՀՀԿ խմբացության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանայնն էլ չհամաձայվեց Ա. Սադոյանի կարծիքի հետ՝ ասելով. «Այն, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ընդհանրապես մարդկության համար դրական էր, դա միայն մենք չենք ասում, այլ ողջ մարդկությունն է ասում: Դա պայքար էր ֆաշիզմի դեմ, և դրա հաղթանակը գնահատել նեղ ազգային տեսանկյունից, ես սխալ եմ համարում: Պատերազմի հիմնական ծանրությունն ընկել էր սովետական միության վրա և Արևմուտքը երկակի խաղ էր խաղում: Ճիշտ են անում նախկին սովետական միության ժողովուրդները, Ռուսաստանը, որ վերագրում է իրեն հաղթանակը, որովհետև հաղթանակի 80%-ը բոլոր առումներով խորհրդային միության ժողովուրդների հաղթանակն էր»:

Բանավեճի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս