![](/banners/BeFunky-design.jpg)
Թինա Խիդաշելուն ՆԱՏՕ-ում ճանաչում են որպես բարձր մակարդակի պրոֆեսիոնալ. Ափաթուրայ
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/james_appaturai_404152693.jpg)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ Թինա Խիդաշելուն ՆԱՏՕ-ում ճանաչում են որպես բարձր մակարդակի պրոֆեսիոնալ.
«Ես անհամբերությամբ եմ սպասում Վրաստանի պաշտպանության նոր նախարարի աշխատանքի սկսմանն ու մեր հանդիպմանը: Նա ունի բավական լավ հեղինակություն: ՆԱՏՕ-ում բոլորն ասում են, որ պաշտպանության նոր նախարարը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ է:
Դա կարևոր է մեզ համար, դա այն է, ինչը մենք ողջունում ենք: Այնպես որ ՆԱՏՕ-ում ստեղծվել է չափազանց դրական կարծիք, և մենք աշխատանքը սկսում ենք այդ ֆոնին: Ինչ վերաբերվում է ուսումնական կենտրոնի բացմանը, ապա վերջին հաշվով Վրաստանն ինքը պետք է ընդունի դրա գտնվելու վայրի մասին որոշում:
Մենք շատ մոտ ենք որոշում ընդունելուն: Պաշտպանության նախարարությունում կատարվել են փոփոխությունները, և ես լավ հասկանում եմ, որ դրա համար պահանջվում է ժամանակ: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքին»: