Բաժիններ՝

Երկրորդ համաշխարհային պատերազմը շահել է վրացին. Գարիբաշվիլի

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, մայիսի 9-ին ելույթ ունենալով Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է, որ այդ օրն ավելի յուրահատուկ է դարձնում այն փաստը, որ տվյալ պատերազմը շահել է վրացին:

Գարիբաշվիլին նկատի է ունեցել խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինին. «Այդ պատերազմը հաղթել է վրացին և դրա համար էլ այն ավելի առանձնահատուկ է»: Գարիբաշվիլին հիշեցրել է, որ ֆաշիզմի դեմ պայքարում զոհվել են 335.000 վրացիներ:

Ներկա դրությամբ Վրաստանում ապրում է Երկրորդ համնաշխարհային պատերազմի մոտ 1800 վետերան: Վրաստանի կառավարությունն այս տարի նրանցից յուրաքանչյուրին Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհել է 1000 լարի միանվագ օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031