Պուտինն էլ, Սերժ Սարգսյանն էլ հստակ հասկանում են…

«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը նախօրեին եղել էր ԱՄՆ-ում, այնտեղից էր եկել Մոսկվա, և սա արդեն մեծ դրական քայլ էր, որովհետև շեշտվում է վեկտորի ուղղությունը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը՝ խոսելով օրերս կայացած ԵՏՄ կոլեգիալ նիստի մասին:

Ա. Սադոյանը կարծում է՝ հիմա լուրջ հնարավորություն կա ՀՀ արտաքին քաղաքականությունը նոր ուղղությամբ տանելու առումով. «Շատ ուրախ եմ, որ հիմա փորձ է արվում այդ փորձանքը, որ մեզ հետ պատահեց՝ ԵՏՄ մտնելով, ինչ-որ մի ձև հաղթահարել: Տա Աստված, որ այդ փորձը հաջողվի»:

Խոսելով ԵՏՄ նիստի ժամանակ ՀՀ նախագահի՝ Իրանի հետ հարաբերությունների խորացման հետ արած առաջարկի մասին, Ա. Սադոյանը կրկնեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ճիշտ քայլեր են արվում. «Իրանը մեզ համար իսկապես միակ (որովհետև համոզված եմ, որ Ռուաստանը հակառակը՝ ուզում է, որ պատերազմը վերսկսվի Ադրբեջանի դեմ) ստարտեգիական երկիրն է: Բնական է, որ մենք պետք է աշխատենք, որ Իրանի հետ մեր հարաբերությունները հնարավորինս զարգացնենք»:

Հարցին՝ ռեա՞լ եք համարում ԵՏՄ-ի շրջանակներում այդ հարաբերությունների խորացումը Իրանի հետ՝ Ա. Սադոյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ  Պուտինն էլ, Սերժ Սարգսյանն էլ հստակ հասկանում են, որ ԵՏՄ-ի մեջ ոչ Իրանը, ոչ Չինաստանը, ոչ Թուրքիան հո՞ հիմար չեն, որ մասնակցեն: Բայց, իհարկե, դրական քայլ է մեր նախագահի կողմից ասել, թե ինչու Իրանն էլ չմտնի ԵՏՄ-ի մեջ»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լ. Ալեքսանյանն էլ նշեց, որ Իրանը մեր կարևորագույն գործընկերն է. «Նախագահի այն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր մեր հարևանների հետ՝ հատկապես Իրանի, Չինաստանի, Արևելքի երկրների հետ, ճիշտ է: Արդյունքը կարծում եմ՝ հետագայում էլ կերևա: Կարծում եմ՝ ԵՏՄ-ի հետ անդամգրվելն էլ էր ճիշտ քաղաքականության արդյունք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս