Բաժիններ՝

Մերկելը չի համաձայնել «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին» Պուտինի տված գնահատականին

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն գնահատականին, որը վերաբերում է 1939 թվականին ստորագրված «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին»:

Մայիսի 10-ին Մոսկվայում կազմակերպվել է Պուտինի ու Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ էլ լրագրողը բարձրացրել է «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի» հարցը: Պուտինը պատասխանել է.

«Այդ պակտը պարունակել է Խորհրդային Միության անվտանգության ապահովման իմաստ: Երբ ԽՍՀՄ-ը հասկացել է, որ իրեն մեն-մենակ են թողնում հիտլերյան Գերմանիայի հետ, քայլեր է ձեռնարկել, որպեսզի թույլ չտա ուղիղ բախում: Եվ ստորագրվել է այդ պակտը»:

Մերկելը, սակայն, չի համաձայնել Ռուսաստանի նախագահի կարծիքի հետ: Նրա խոսքերով՝ բարդ է հասկանալ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը», եթե ուշադրություն չհատկացվի դրան կցված գաղտնի արձանագրությանը.

«Խոսքը գնում է պայմանագրին կցված հավելյալ փաստաթղթի մասին, որը նախատեսում էր ԽՍՀՄ-ի ու Երրորդ ռեյխի միջև Լեհաստանի ու Արևելյան Եվրոպայի բաժանում: Այդ տեսանկյունից դա սխալ էր, դա արվել է ապօրինաբար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս