Գերմանիան Իսրայելին կմատակարարի 4 կորվետ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Իսրայելը Գերմանիայից գնելու է 4 կորվետ՝ Միջերկրական ծովում իր գազային արդյունաբերությունը պաշտպանելու համար: Գործարքը գնահատվել է 430 միլիոն եվրո, որի 1/3-ը՝ 115 միլիոն եվրոն, ֆինանսավորելու է գերմանական կողմը:
Իսրայելն ու Գերմանիան ThyssenKrupp Marine Systems ընկերության նավաշինարաններում կառուցված 4 նոր կորվետների գնման մասին պայմանագիրը ստորագրել են այսօր: Այս մասին հայտնել է Իսրայելի ՊՆ-ն: Գերմանական արտադրության ռազմանավերն Իսրայելին պետք է հանձնվեն 5 տարվա ընթացքում:
Իսրայելի ՊՆ-ն ընդգծել է, որ կորվետները զգալիորեն կբարելավեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող երկրի գազահանքերի ռազմավարական պաշտպանությունը: