Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարեվերջին ՀՀ-ում եղել է 2 մլն 135.5 հազար աշխատանքային ռեսուրս, իսկ 2013-ին այդ ցուցանիշը՝ 2 մլն 232 հազար էր:
Վերաքննիչ դատարանը մերժել է սուտ մատնության գործով մեղադրողի բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ և դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Միևնույն ժամանակ, դատարանը վճռել էր նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:
«Օպել Վեկտրա»-ն չկար. Գողացել էին նաև տեսագրող սարքը: Իրավիճակը փրկեցին ոստիկանները:
Rac1 ռադիոկայանի հաղորդմամբ` Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» հետ 2 հանդիպումներից հետո Բարսելոնայի ավագ Չավի Էրնանդեսը պաշտոնապես կհայտարարի ակումբից հեռանալու որոշում կայացնելու մասին:
Adme.ru կայքը գրում է, որ բոլորը լսել են կալորիաների մասին, սակայն ոչ ոք չի տեսել դրանք: Կայքը լուսանկարների միջոցով ներկայացրել է, թե ինչ տեսք ունի 200 կալորիան:
Լուիշ Նանին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», այս մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:
Լսեք ձեր սրտի ձայնը: Ձեր աշխատանքը շատ ժամանակ է խլում, և բավարարված լինելու միակ միջոցն է՝ անել այն, ինչ ձեզ դուր է գալիս: Դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը: Եթե այդպիսի աշխատանք դեռ չեք գտել, մի դադարեցրեք որոնումները: Մի՛ հանձնվեք:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով իրենից կախվածության մեջ գտնվող հաշմանդամ մոր հետ և հանդիսանալով նրա միակ խնամողը, իրենց բնակարանում, ալկոհոլ օգտագործած վիճակում պարբերաբար վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան` պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:
Ռուսական «Известия»-ն տեղեկացնում է, որ Լեոնիդ Ֆեդունը` Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր բաժնետերն և տնօրենների խորհրդի նախագահը, թիմի ղեկավարությանը հանձնարարել է նոր ակումբ գտնել կիսապաշտպան Արազ Օզբիլիզի և հարձակվող Յուրա Մովսիսյանի համար:
2015 թվականի փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173556 դրամ, որը 2014 թվականի փետրվարյան ցուցանիշից բարձր է 10.4%-ով։
Դարի մենամարտը տեղի կունենա 2015 թվականի մայիսի 2-ին: Հեղինակավոր The Telegraph-ը ներկայացրել է 12 եղանակ, որոնց շնորհիվ հինգ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը կարող է հաղթել ութ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մեննի Պակիաոյին:
Կյանքը կիսամյակների բաժանված չէ, դրանում ամառային արձակուրդներ չկան, և շատ քիչ գործատուներ են շահագրգռված նրանում, որ դու գտնես քո «եսը»: Դու ստիպված ես լինելու դա անել քո անձնական ժամանակի հաշվին:
«Մալդինին ուժեղ և էլեգանտ խաղացող է: Ես հիշում եմ, թե որքան դժվար էր նրա դեմ խաղալ: Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից է: Նա ֆուտբոլային կուռք է»:
Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան (սցենարիստ, դերասան, պրոդյուսեր և երաժիշտ) մտադիր է 2017 թվականին սկսել նոր ֆիլմի նկարահանումները, որը կպատմի բելոռուս պարտիզանների մասին:
Նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության արտադրության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորն է Ռոման Մուշեղյանը: Իհարկե, մի փոքր փոփոխված կլինի, քանի որ բոլոր գործողությունները մեկ գեղարվեստական ֆիլում են կատարվելու: Գոքորի և Գարիկի կերպարում հանդես կգան Սոս Ջանիբեկյանը և Գրիշա Աղախանյանը, ես կլինեմ նրանց երրորդ ընկերոջ՝ Տիկոյի դերում:
Մայիսի 1-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսաելյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցեկ ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես 168.am-ին հայտնեց համաժողովին մասնակցած Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, երկրներն իրենց փորձն էին ներկայացնում:
Գյումրիում անորոշություն է: Խնդիրն առկա է Մուշ 2/2 թաղամասում: Այստեղ 2012 թվականից բնակարաններ ստացած, իրենց տնակներից հրաժարված և քարաշեն կառույց տեղափոխված բնակիչները մինչ օրս այդ բնակարանների սեփականատերերը չեն:
2015թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել1 232 583 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.0%-ով:
Ապրիլի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում «Մոսկվիչ 412» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Պուշկինո-Գարգառ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ճամփեզրի ձորակն ու շրջվել:
Մայիսի 1-ին, ժամը 15.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդին հարակից ձորում` Ձորագետ գետում, հայտնաբերվել է Ալվարդ Ստեփանյանիի (ծնվ. 1961թ.) դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները կարող են դիտել Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Կենտրոն» եւ ռուսական «ՌՏՌ Պլանետա» հեռուստաընկերությունների հաղորդումները:
Ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 26.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.3 մլն ԱՄՆ դոլար:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 16.50-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1977 թ. ծնված Միխայիլ Ռ.-ն:
Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5%-ով և կազմել 1.6 միլիոն։
Այն անձը, ով ինքն իրեն ճանաչում է՝ կայացած է, գիտի, թե ով է ինքն ու հանուն ինչի է ապրում, դիմացինին հարգում և ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա: Այդ «անծանոթը»՝ լինի այլ ազգի ներկայացուցիչ թե պարզապես այլ հայացքների և ապրելակերպի տեր մարդ, երբեք ինքնավստահ և ինքնաբավ մարդու մոտ վախ չի առաջացնի: Նա շփվում է բոլորի հետ, քանի որ դա հարստություն է:
Նա տեղեկացրեց, որ առաջիկա 2-3 ամիսներին իրենք պետք է «քրտնաջան» աշխատեն, և հաջորդ հանրահավաքը լինելու է սեպտեմբեր ամսին. «Իսկ մինչ այդ, թող բոլոր անբարեխիղճ գործատուներն իմանան՝ խայտառակ ենք անելու, հարվածելու ենք իրենց չեղած վարկանիշին»:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 01.00-ին, Սամվել Ս.-ն հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ խոստովանել կատարածը:
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող Etihad ավիաընկերությունը կդադարեցնի իր ծառայությունների մատուցումը դեպի Երևան: Ինչպես նշվում է Etihad-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ, ընկերությունը որոշումն ընդունել է իր ցանցի և 2015թ. չվացուցակի վերաձևավորման շրջանակում:
Նրա խոսքով՝ այն քաղաքական կուսակցությունները, որոնք գաղափարապես են միավորվում, նրանք իրավունք ունեն ներկայացնելու նոր համակարգային փոփոխություններ. «Որովեհտև նրանք, ովքեր եկել էին՝ փրկիչի դերում էին հանդես գալիս ձեր առջև՝ ասելով, որ մենք սեպտեմբերի 17-ին, ժամը 17-ին հեղափոխություն կանենք, դուք կարթնանաք նոր երկրում, դա ամբողջությամբ սուտ էր: Մենք պետք է հասկականք, որ քաղաքական պայքարի շնորհիվ մենք կարող ենք գնալ դեպի նոր Հայաստան»: