Բաժիններ՝

Ստեփան Ղամբարյանը՝ ընտանիքի, մասնագիտական գործունեության և դոփապարի դպրոց հիմնելու մասին. Life.Panorama.am

Դերասան, պարող Ստեփան Ղամբարյանն այսօր դասվում է ամենազբաղված արտիստների շարքում. գործունեություն թատրոնում, նկարահանում՝ միանգամից 4 գեղարվեստական ֆիլմերում:

«Նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության արտադրության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորն է Ռոման Մուշեղյանը: Իհարկե, մի փոքր փոփոխված կլինի, քանի որ բոլոր գործողությունները մեկ գեղարվեստական ֆիլում են կատարվելու: Գոքորի և Գարիկի կերպարում հանդես կգան Սոս Ջանիբեկյանը և Գրիշա Աղախանյանը, ես կլինեմ նրանց երրորդ ընկերոջ՝ Տիկոյի դերում:

Նկարահանվում եմ նաև Վիգեն Չալդրանյանի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմում՝ «Վարդապետի լռությունը», որը Կոմիտաս վարդապեստի կյանքի վերջին տարիներն է արտացոլում, երբ նա գտնվում էր հոգեբուժարանում: Ես կերպարանավորելու եմ Կոմիտասի ընկեր, աշակերտ, նրա երգերը կատարող աշխարհահռչակ տենոր Արմենակ Շահմուրադյանին:

Հունիսի 1-ից կնկարահանվեմ նաև Սերժ Ավետիքյանի կինոկատակերգությունում, որի նկարահանումները կկատարվեն Խաչիկ գյուղում: 4-րդ ֆիլը ևս Եղեռնի մասին է և Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրվելու:

Ռեժիսորը ռուսաստանաբնակ Կարեն Մարտիրոսյանն է: Այն կոչվում է «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ստեփան Ղամբարյանը:

Դերասանը նշեց, որ տարեվերջին բոլոր ֆիլմերն էլ կհասնեն հանդիսատեսին. «Կարծում եմ, Վիգեն Չալդրանյանի ֆիլմը պատրաստ կլինի նոյեմբեր ամսին, Որոգայթը՝ հոկտեմբեր: Կարեն Մարտիրոսյանի ֆիլմը փառատոնային է, հավանաբար կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Իսկ կատակերգությունը՝ հաջորդ տարեսկզբին»:

Ի դեպ, դերասանը չի մոռացել նաև պարի նկատմամբ իր սերն ու առաջնակարգ պարող լինելը. բոլորովին վերջերս ստեղծել է դոփապարի (Step) հայկական ֆեդերացիան. «Ցանկանում եմ այդ պարաձևը տարածել Հայաստանում, հիմնել իմ ստուդիան և մասնակցել դոփապարի համաշխարհային փառատոններին: Շատ նպատակներ ունեմ այս ասպարեզում, հուսամ՝ կիրականացնեմ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս