Բաժիններ՝

Կյանքի 10 դաս, որոնց մասին ձեզ չեն ասի դպրոցում

Cluber.com.ua կայքը ներկայացրել է կյանքի 10 կանոն, որոնց մասին ձեզ չեն ասի դպրոցում

1. Կյանքն անարդար է: Հաշտվեք այդ մտքի հետ:

2. Աշխարհը «թքած ունի» ձեր ինքնազգացողության և ինքնահարգանքի վրա: Աշխարհը ձեզանից նվաճումների է սպասում, մինչև նկատի կունենա ձեր ինքնագնահատականը:

3. Քիչ հավանական է, որ դպրոցն ավարտելուց հետո ձեզ կսկսեն 40 հազար վճարել: Դու ընկերության փոխտնօրեն չես դառնա այնքան ժամանակ, քանի դեռ դրան արժանի չես:

Կարդացեք նաև

4. Եթե կարծում ես, որ քո ուսուցիչը շատ խիստ է և պահանջկոտ, սպասիր քո տնօրենի հետ հանդիպմանը: Ի տարբերություն ուսուցչի՝ նրա կարիերայի աճը պայմանավորված է նրանով, թե ինչպես ես դու կատարում առաջադրանքները:

5. Մաքդոնալդսում բագետ տապակելը ձեր ինքնագնահատակը չի իջեցնի:

6. Մի շտապեք ձեր ցանկացած անհաջողության մեջ մեղադրել ձեր ծնողներին: Անհաջողությունների պատճառով մի արտասվեք: Սովորեք դրանցից:

7. Մինչև քո ծնվելը քո ծնողներն այնքան ձանձրալի մարդիկ չեն եղել, որքան նրանք քեզ թվում են այժմ: Նրանք այդպիսին  են դարձել քեզ համար կյանքի պայմաններ ապահովելու  գումար աշխատելու ընթացքում, քո հագուստը լվանալու ընթացքում, այն ընթացքում, երբ ասել են քեզ, թե որքան հրաշալի ես դու:

8. Կյանքը կիսամյակների բաժանված չէ,  դրանում ամառային արձակուրդներ չկան, և շատ քիչ գործատուներ են շահագրգռված նրանում, որ դու գտնես քո «եսը»: Դու ստիպված ես լինելու դա անել քո անձնական ժամանակի հաշվին:

9. Իրական կյանքը մի խառնեք նրա հետ, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Կյանքում մարդիկ ստիպված են ավելի շատ ժամանակ անցկացնել ոչ թե սրճարանում, այլ աշխատավայրում:

10. Լավ հարաբերություններ պահպանեք «ակնոցավոր գիտնականների» հետ: Մեծ է հավանականությունը, որ ապագայում նրանք ձեր տնօրենը կդառնան:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս