Բաժիններ՝

Նանին կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Լուիշ Նանին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», այս մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:

Այս մասին գրել է Daily Star-ը` մեջբերելով ֆուտբոլիստի խոսքերը. «Ես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ եմ: Ետ կվերադառնամ, իսկ հետո՞, հետո կտեսնենք, թե ինչ կլինի»:

Պատասխանելով հարցերին ՝ Նանին նշել է, որ քիչ կապեր ունի իր թիմակիցների և մարզչական անձնակազմի հետ: Նա նաև նշել է, որ մինչ իր հեռախոսահամարի փոփոխությունը կապ է պահպանել Անտոնիա Վալենսիայի հետ, բայց այժմ այդ կապը խզվել է:

Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նանին մասնակցել է թվով 25 հանդիպումների և հեղինակել 6 գոլ:

Պատ.` Սիրարփի Աղաբաբյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031