Բաժիններ՝

«Մալդինին ֆուտբոլային կուռք է, իսկ Մեսսին լավագույնն է». Ռաուլ

Planet Fútbol-ին տված հարցազրուցյի ժամանակ լեգենդար Ռաուլը (Գոնսալես Բլանկո) խոսել է լավագույն դարպասապահի, պաշտպանի և հարձակվողի մասին, ում դեմ նա երբևէ խաղացել է:

Ռաուլի համար լավագույն դարպասապահը, ում դեմ նա խաղացել է, եղել է Օլիվեր Կանը: Նա նշել է, որ Չեմպիոնների լիգայի Բավարիայի հետ անցկացրած այդ խաղերը շատ կոշտ էին:

Ռաուլի համար լավագույն պաշտպանը, ում հետ նա խաղացել է, եղել է Պաոլո Մալդինին: Նա նշում է.

«Մալդինին ուժեղ և էլեգանտ խաղացող է: Ես հիշում եմ, թե որքան դժվար էր նրա դեմ խաղալ: Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից է: Նա ֆուտբոլային կուռք է»:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է լավագույն հարձակվողին, Ռաուլն ասել է. « Մեսսին լավագույնն է: Ինձ բախտ է վիճակվել խաղալ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի և Քրիշտիանուի հետ, սակայն Մեսսին ուրիշ է: Նա այնքան պարզ ու թեթև է խաղում, որ երբ նայում եք նրան, տպավորություն է, թե նա իր ընկերների հետ փողոցում է խաղում: Նա անհնարին բաներ է անում դաշտում»:

Ռաուլը նշել է նաև, որ երբ նոր է սկսել ֆուտբոլ խաղալ, այդ ժամանակ լավագույն ֆուտբոլիստներն են եղել Ռոբերտո Բաջոն և Ռայան Գիգզը:

Պատ.` Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս