Բաժիններ՝

Etihad-ը դադարեցնում է իր ծառայությունների մատուցումը դեպի Երևան

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող Etihad ավիաընկերությունը կդադարեցնի իր ծառայությունների մատուցումը դեպի Երևան: Ինչպես նշվում է Etihad-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ, ընկերությունը որոշումն ընդունել է իր ցանցի և 2015թ. չվացուցակի վերաձևավորման շրջանակում:

Այդուհանդերձ, թռիչքները Աբու Դաբիի և Երևանի միջև կշարունակվեն իրականացվել՝ համաձայն սովորական չվացուցակի, շաբաթական չորս անգամ մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով ամառվա համար տոմսեր ամրագրած ուղևորներին իրականացնել իրենց չվերթները:

Չնայած թռիչքների դադարեցմանը՝ ընկերությունը նշում է, որ անցյալ տարի ծառայության մատուցման մեկնարկից ի վեր, այն շատ լավ ընդունելություն է ստացել հայաստանյան հասարակության կողմից, և հաճախորդները տրամադրում են շատ դրական կարծիքներ՝ ողջունելով  Etihad-ի առաջարկած և մրցանակներ ստացած ծառայությունները։ Իսկ թռիչքների դադարեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք մշտապես վերանայում են գործող չվերթները:

«Մենք կաշխատենք նաև մեր տեղական անձնակազմի հետ, որոնց վրա ազդում է այս որոշումը՝ փորձելով նրանց համար աշխատանքի այլ հնարավորություններ մշակել Երևանում մեր տեղական գործընկերների մոտ, կամ Etihad ավիաընկերության գլոբալ ցանցի շրջանում։ Մեր գործընկեր ճանապարհորդային գործակալությունների հետ միասին մենք տեղյակ կպահենք մեր այն հյուրերին, որոնց վրա կանդրադառնա չվացուցակների այս փոփոխությունը և իրենց կառաջարկենք այլ թռիչքներ՝ իենց ճանապահորդությունը իրականացնելու համար»,- ասված է Etihad-ի հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս