Բաժիններ՝

Ինչի՞ շնորհիվ Ֆլոյդ Մեյվեզերը կարող է հաղթել Մեննի Պակիաոյին՝ ըստ The Telegraph-ի

Դարի մենամարտը տեղի կունենա 2015 թվականի մայիսի 2-ին: Հեղինակավոր The Telegraph-ը ներկայացրել է 12 եղանակ, որոնց շնորհիվ հինգ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը կարող է հաղթել ութ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մեննի Պակիաոյին:

Մարտական IQ (Fighting IQ): Բռնցքամարտի ռինգում Ֆլոյդ Մեյվեզերը վարպետ է: Լավ տիրապետում է պաշտպանական հմտություններին, ճնշումերի տակ բնազդային որոշումներ է կայացնում և հաղթում ռաունդը:

Մեյվեզերն ունի փողոցային մտածելակերպ և անհրաժեշտության դեպքում կարողանում է վարել «կեղտոտ» մարտ:
Կզակ (Chin): Մեյվեզերն ունի կզակը պաշտպանելու հմտություն, քանի որ «վարպետության դաս» է ստացել Շեյն Մոսլիից, այն ժամանակ, երբ նրանից ստացել է կզակը վնասող հարված:

Ուժ (Power): Ֆլոյդ Մեյվեզերը տիրապետում է հուժկու հարվածների և ունի նոկաուտի ենթարկելու հմտություն: Նրա աջ օպերկոտը և հուկը շատ վտանգավոր են: Նա իր 26 հակառակորդներին ենթարկել է նոկաուտի:

Կարդացեք նաև

Ուսի շարժում և պաշտպանություն (Shoulder roll and defence): Այս շարժումների միջոցով կարելի է հասկանալ, որ ռինգում Ֆլոյդ Մեյվեզերն է: Կարճ իրանը և հսկայական ուսերը նրան թույլ են տալիս թաքցնել կզակը և գլուխը կլորացնել ուսերի հետևում:

Ուժեղ, ուղիղ սլացող հարված (Sharp jab, right lead): Մեյվեզերի ուսերը կորացած են, ինչի շնորհիվ նա ճիշտ հարվածներ է կարողանում կատարել պարանների մոտ, և լինելով վարպետ նաև ռինգի կենտրոնում, նա օգտագործում է իր՝ թրասուսերի նմանվող ուղիղ հարվածները:

Ժամանակի ճիշտ օգտագործում (Exquisite timing): Բնականաբար, քանի որ նա հազարավոր ժամեր է անցկացնում պարապունքների վրա, դրա համար էլ կարողանում է ճիշտ կարգավորել իր ժամանակը: Այս հատկանիշը նրան դարձնում է յուրահատուկ:
Ոտքերի աշխատանքը (Footwork): Մեյվեզերը հստակ գիտի, թե որտեղ է գտնվում ռինգում, և նա շատ հեշտ կարողանում է մարտը մղել բոլոր ուղղություններով:

Ոտքերի հիասքանչ աշխատանքի շնորհիվ` Մեյվեզերը շատ հավասարակշռված է: Նրա ձախ ոտքը հաճախ տեղադրվում է այնպես, որ առավելություն է տալիս նրան հարվածել տարբեր անկյուններից:

Հոգևոր ուժ (Mental strength): Նա երբեք ծեծի չի ենթարկվել: Նա ունի գերագույն վստահություն իր հմտությունների հանդեպ և հավատում է, որ նա լավագույնն է:
Կարողանում է օգտվել Պակիաոյի անգիտակից մարտավարությունից (Exploiting Pacquiao’s recklessness): Թեժ մարտի ժամանակ Պակիաոն կարող է սկսել անգիտակից մարտ վարել, ինչից էլ կարող է օգտվել Մեյվեզերը:

Քաշն ու չափերը (Reach, size, weight): Մեյվեզերը խոշոր, բարձրահասակ բռնցքամարտիկ է: Նա Պակիաոյից ավելի ծանր է կշռում:

Պայքար տանը (Fighting at home): Մեյվեզերը 13 անգամ մարտ է անցկացրել MGM Grand Garden Arena-ում: Այն դարձել է իր հարազատ տունը:

Խաղի ծրագիր (Gameplan): Կարող է Պակիաոյին ստիպել աշխատել երեք ռաունդ, հասցնել նրան, որ Պակիաոն վրիպի և հաղթանակի հասնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս