Բաժիններ՝

ՀՀ-ում նախորդ տարվա վերջին շրջանառության մեջ եղել է 1.6 միլիոն վճարային քարտ. ԿԲ

2014 թվականի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտեր են տրամադրել ՀՀ տարածքում գործող 19 առևտրային բանկեր։  Ընդ որում, բոլոր բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. տարեկան հաշվետվությունից, որը հրապարակվել է երեկ։

Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5%-ով և կազմել 1.6 միլիոն։

2014 թվականին ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 1 տրիլիոն 278.4 մլն դրամի գործառնություն։ Քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալն ավելացել է 25%-ով և կազմել 132.7 միլիարդ դրամ։

cards-stat

Քարտերով իրականացված անկանխիկ վճարումների (այդ թվում՝ ինտերնետ գործառնությունները) տեսակարար կշիռն ընդհանուր քարտային գործառնություններում 2013 թվականի համեմատ աճել է 0.9 տոկոսային կետով և կազմել 10.4%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031