Բաժիններ՝

Գյումրիում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի է հայտնաբերվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 16.50-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1977 թ. ծնված Միխայիլ Ռ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 12-ից Կրասնոդարի երկրամասի Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 216 հոդվածի (Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս