Բաժիններ՝

Կուստուրիցան 2017 թվականին կսկսի բելոռուս պարտիզանների մասին պատմող նոր ֆիլմի նկարահնումները

Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան (սցենարիստ, դերասան, պրոդյուսեր և երաժիշտ) մտադիր է 2017 թվականին սկսել նոր ֆիլմի նկարահանումները, որը կպատմի բելոռուս պարտիզանների մասին: Այս մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է Բելոռուսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ այդմ, Էմիր Կուստուրիցան հանդիպել է Բելոռուսի ԱԳՆ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

Հանդիպման ժամանակ Կուստուրիցան ասել է. «Ես վերջացնում եմ իմ «The Milky Way» ֆիլմի նկարահանումները և պատրաստվում եմ 2016 թվականին այն ներկայացնել Կաննի փառատոնին, ինչից հետո, 2017 թվականին, կսկսեմ նկարահանել իմ նոր ֆիլմը Բելոռուսում»:

«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ» ֆիլմը հիմնված է իտալացի գրող Պրիմո Լեվիի նույնանուն վեպի վրա, որը պատմելու է, թե ինչպես են ապրել բելոռուս պարտիզանները Բելոռուսի, Լեհաստանի, Գերմանիայի և Իտալիայի տարածքներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս